▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորակոչիկներ տեղափոխող երկու ավտոբուս է արգելափակվել

Հունվարի 23-ին հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 60 նորակոչիկ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս:

ՏԿԱԻՆ-ում ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 12 ՕՕ 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս (60 ուղեւոր) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա (2 ուղեւոր):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more