▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տվյալներ հայկական կողմի զոհերի եւ վիրավորների մասին

 ԼՂՀ ՊԲ գնդապետ Վիկտոր Առուստամյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ապրիլի 2-ին սկսված լայնածավալ բախումների ընթացքում, ՊԲ վերջին տվյալներով, հայկական կողմն ունեցել է 29 զոհ (7 սպա եւ ենթասպա, 22 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող) եւ 101 վիրավոր (20 սպա եւ ենթասպա, 81 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող):

Մասնավորապես, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 29 զինծառայող, վիրավորվել է 101-ը: 28 զինծառայող անհետ կորած է համարվում:

Գնդապետի ներկայացրած օպերատիվ տվյալներով՝ այս օրերին ՊԲ-ն կորցրել է 14 տանկ, իսկ Ադրբեջանի ԶՈւ՝ 24 տանկ, նաեւ 4 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա), 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), 1 «Գրադ» կայանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more