▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ

Քիչ առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ-ի մեկուսարանում  սրտամկանի ինֆարկտ է ստացել սրբազաններից մեկը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կամ Միքայել Սրբազանը: Շտապ օգնության բրիգադ են բերել: 

Հրաարակ․am-ն է գրում ու հավելում․ «Բագրատ Սրբազանի պաշտաններից Սերգեյ Հարությունյանն ասաց, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, իրենք կապվել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղից հերքել են տարածված լուրերը։

Քրեակատարողական ծառայությունից եւս հերքեցին։ Նշենք, որ Միքայել եւ Բագրատ Սրբազաններն իրենց կալանքը գրում են ԱԱԾ մեկուսարանի նույն խցում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more