Կատեգորիկ չեմ ընդունում «Նոր սերունդը լավը չի», «էս սերունդը սենց ա», «էս սերունդը նենց ա» արտահայտությունները:
Նոր սերնդին բան չասե'ք: Ցանկացած սերունդ, եթե ինչ-որ թերություն ունի, ապա դա միայն ու միայն նախորդ սերնդի բացթողումն է: Նոր սերունդ իր վարքի ու մտածելակերպի ձևավորման փուլում օրինակ է վերցնում իր նախորդ սերնդից, սովորում ա այն, ինչ տենսում ու այն, ինչ իրեն սովորեցնում են:
Ու եթե ուզում ենք, վաղը գոհ լինել այսօրվա սերնդից, ուրեմն երեկվանից սկսած պետք է մեր «ավանդն ունենայինք» սերնդի կայացման գործում, ուրեմն այսօր պետք ա «կերտենք վաղվա սերունդը»
Իսկ նոր սերնդին բան չասե'ք, նրանք, ի տարբերություն մեզ, ծնվել են անկախ երկրում ու նրանք հնարավորություն և առաքելություն ունեն երկիրը լիարժեք անկախ, ինքնիշխան ու կայուն սարքելու:
Դրա համար մենք աշխատանք ունենք անելու այսօր, որ վաղը հնձենք այն, ինչ ցանել ենք: