▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին». Նիկոլ Փաշինյան

«Իմ կարծիքն այն է, որ, ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար, չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին, ընդհակառակը, կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա իր քաղաքական դիրքորոշումն է:

Դիտեք նաև՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում պատրաստ են ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն։ «Էս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացենք՝ Հորադիզ-Երասխ գծի վրա, որտեղ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ»,- նշեց նա:

Դիտեք նաև՝

«Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԼՂ էջը փկված չէ, որ հարցը պետք է կրկին մտցնել քաղաքական օրակարգ: Ինչպե՞ս կարձագանքեք»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետին՝ հարց ուղղեց լրագրողը: Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղյան շարժումը ՀՀ-ում չի շարունակվելու: Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ 2018-ին իշխանազավթում է եղել, վարչապետը պատասխանեց. «Թող գնա տեսնի՝ ինչ էր ասում ինքն էն ժամանակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more