▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր պուրակ`Ավան վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան 30 շենքի` նախկինում բնակիչների կողմից զավթած տարածքում նոր պուրակ է կառուցվել:

Պուրակում տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, կառուցվել են ձևավոր սալիկներով ճեմուղիներ, իսկ տարածքն առանձնացվել է ցանկապատով: Առաջիկայում կավելանա նաև սիզամարգերի թիվը: Կանաչապատ ու բարեկարգ պուրակն արդեն դարձել է ավանցիների սիրելի վայրերից մեկը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more