▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նշանված տղա էր. մանրամասներ անհայտ կորած Վրեժի մասին

Hayeli.am-ը գրում է. «Հունվարի 14-ի երեկոյան Վրեժը տանից  դուրս է եկել, ծնողների խոսքով՝ ընկերոջ տուն գնալու համար: Հետո, որ չի եկել տուն  ծնողները անհանգստացել են: Պարզվել է, որ ընկերոջ տուն էլ  չի գնացել»,- կայքի հետ զրույցում խոսելով հունվարի 14-ից անհայտ կորած 25 ամյա Վրեժ Օհանյանի մասին՝ ասել է Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանը փաստել է, որ Վրեժը գյուղում հարգված ընտանիքի զավակ է.

«Միջին ապրող ընտանիք են ու ֆինանսական խնդիրներ չունեն: Ինքն էլ պարկեշտ, անշառ տղա է: Բոլորիս համար ցավալի է այս վիճակը»,- ընդգծել է գյուղապետը՝ հավելելով, որ Վրեժը վերջերս նշանվել էր և նրա հարսնացուն էլ շատ վատ հոգեվիճակում է:

Համայնքի ղեկավարը նշել է, որ Վրեժի  հարսնացուն  էլ նույն գյուղից է ու նա էլ տեղեկություն չունի նշանածի մասին:

Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ Վրեժ Օհանյանը  գրեթե ամեն տարի արտագնա աշխատանքի է գնում:

«Երկու քույր ունի, եղբայր, պապիկ, հրաշալի ծնողներ ու տնից հեռանալու ոչ մի պատճառ չկար: Գյուղացիները անհանգիստ են ու շատ ցաբվալի է, որ նման բան եղավ մեր գյուղում: Մեր գյուղը մարզի մեծությամբ 3-րդ կամ 4-րդ գյուղն է»,- նշել էԱրմեն Խաչատրյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more