▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել»․ ԶԼՄ

Թարմացված․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»։

***

Թարմացված․ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը Արմենիա Sputnik–ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր հրաժարականի մասին լուրը։

«Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»,–ասել է նա։

***

«ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում։
Ըստ լրատվականի աղբյուրի՝ նա վստահեցրել է՝ չի պատրաստվում հարվածի տակ դնել իր թիմը, և քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին թաղապետն ու թիմակիցները ծեծել էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more