armlur.am-ը գրում է․ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանն արդեն 10 օր է` որոնվում է ԱԻՆ աշխատակիցների կողմից: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել: Արմեն Մարգարյան անուն-ազգանունով մի տղամարդ Սևանի ափին փորձել է ձուկ որսալ, մի փոքր առաջ գնալու նպատակով ռետինե նավակ է նստել, սակայն քամին շպրտել է դիմացի ափ: Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը Armlur.am-ին հայտնեց, որ Արմեն Մարգարյանը հոգեպես անառողջ է:
Armlur.am-ի հետ զրույցում Ծովազարդ համայնքի ղեկավար Արամ Կատվալյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները չեն դադարում փնտրել կորածին: Գյուղապետի խոսքով, իրենք ավելի փորձառու են նման իրավիճակներում և գիտեն, որ կորած տղամարդուն գտնել հնարավոր չի լինի:
Այս հանգամանքը համայնքապետը բացատրեց նրանով, որ տղամարդը հագուստով է եղել, ինչը նշանակում է, որ նա անցել է ջրի հատակը. «Նա խորքերում է հիմա: Եթե մերկ լիներ, հնարավոր կլիներ գտնել: Նա ջրի մակարդակ դուրս կգար: Հիմա էլ նա ափ դուրս կգա միայն քամիների կամ ջրի մակարդակի փոփոխության հեռևանքով: Այլ կերպ հնարավոր չէ»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում