▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ մոսկովյան ավիավթարից. զոհված ՀՀ 4 քաղաքացիները մեկնել էին ծննդյան տարեդարձ նշելու.tert.am

tert.am-ը գրում է. Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ են և Իստրինսկի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու:

Ինչպես կայքի հետ զրույցում մանրամասնեցին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից, Պավել և Լարիսա Մանուկյանները ամուսիններ են, իսկ երեխաները` 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները` նրանց զարմիկները:

«Իրենց հետ են եղել նաև իրենց ազգականներն ու ընկերները, այսինքն`զոհված երեխաների ծնողները: Նրանք այնտեղ վարձակալել են հիդրոպլանային ինքնաթիռը` մեզ հայտնի տվյալներով 10 հազար ռուբլով և իրենց հետ վերցրել են իրենց զարմիկներին: Մնացած բարեկամները, հետևաբար, մնացել են ցամաքի վրա, ներքևում»,- հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ են և Իստրինսկի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեցին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից, Պավել և Լարիսա Մանուկյանները ամուսիններ են, իսկ երեխաները` 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները` նրանց զարմիկները:
 
«Իրենց հետ են եղել նաև իրենց ազգականներն ու ընկերները, այսինքն`զոհված երեխաների ծնողները: Նրանք այնտեղ վարձակալել են հիդրոպլանային ինքնաթիռը` մեզ հայտնի տվյալներով 10 հազար ռուբլով և իրենց հետ վերցրել են իրենց զարմիկներին: Մնացած բարեկամները, հետևաբար, մնացել են ցամաքի վրա, ներքևում»,- հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more