▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ հակառակորդի կողմն անցած և հայրենիք վերադարձված 24-ամյա զինծառայողի մասին

Shamshyan.com-ը գրում է. Այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած և նոյեմբերի 18-ին հայրենիք վերադարձված շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը դեռ Ստեփանակերտի հիվանդանոցում է, սակայն այսօր վերադառնալու է ընտանիք: Այս մասին զրույցում ասաց Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը: Հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանեց, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում և, ըստ նախնական տեղեկությունների, նրա մոտ ամեն բան նորմալ է:

Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշեց, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք: Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more