Տեղեկացրել էինք, որ ոստիկաններն այսօր կանխել են «Շիրակ»-ի և «ԱԻԿ»-ի երկրպագուների բախումը Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Մեր գործընկեր Արթուր Մելիքյանը ներկայացրել է նոր կադրեր այդ միջադեպից. նշենք, որ, ըստ մեր աղբյուրների, միջադեպում դեր են ունեցել հատկապես Երևանից ժամանած երկրպագուները:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը Գյումրիի «Շիրակ»-ը 0:2 հաշվով պարտվեց շվեդական ԱԻԿ-ին և դուրս մնաց հետագա պայքարից: