Armtimes.com-ը գրում է.
Արցախում հակառակորդի հրետակածության հետեւանքով վիրավորված 16 զինծառայողներից 4-ը Ղարաբաղից տեղափոխվել են Երեւանի Կլինիկական զինվորական հոսպիտալ:
Մեզ հաջողվեց ճշտել, որ Երեւան են տեղափոխվել զինծառայողներ՝ Սաֆար Սաֆարյանը, Արկադի Մուրադյանը, Խաչատուր Պապիկյանը, Արման Ստեփանյանը: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Զինծառայողներից Արկադի Մուրադյանը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից է: Մեր զրույցում Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանն ասաց, որ Արկադի Մուրադյանը վնասվածքը ստացել է ուսի շրջանում. «Նրան այսօր են տեղափոխել Երեւան, մեզ ասացին, որ վիճակը նորմալ է»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ Արկադի Մուրադյանն ապրում է ապահով ընտանիքում, հայրը արտագնա աշխատանքի է, ընտանիքում երեք եղբայր են, որոնցից մեկը՝ հաշմանդամ:
Երեւան տեղափոխված մյուս զինծառայողներից մեկը՝ Սաֆար Սաֆարյանը Եղվարդ քաղաքից է, Խաչատուր Պապիկյանը Երեւանից, իսկ Արման Ստեփանյանը Կոտայքի մարզի Զովունի գյուղից:
Բեկորային վիրավորումներ ստացած մյուս զինծառայողները՝ Կարեն Վարդանյանը, Վանիկ Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Էլոյանը Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Երեմյանը Վուրգ Գալստյանը, Ռազմիկ Խաչատրյանը, Սեդրակ Ղարիբյանը, Հայկ Հովհաննիսյանը, Յաշա Բաղդասարովը գտնվում են Ղարաբաղում. նրանց մի մասը տեղափոխվել է Ստեփանակերտի, իսկ մյուս մասը՝ Մարտակերտի հոսպիտալներ:
Հրետակոծության հետեւանքով վնասվածքներ ստացած Ռազմիկ Խաչատրյանը Արարատ գյուղից է, մեկ տարի է, ինչ ծառայում է բանակում: Մեր զրույցում Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանն ասաց. «Մեզ պաշտոնապես որեւէ բան չեն ասում, ինչքանով որ կարողացել ենք ճշտել՝ այն է, որ Ռազմիկի ձեռքի մատներն են հեռացվել, այժմ Ղարաբաղում է»,-ասաց նա ՝ հավելելով, որ Ռազմիկ Խաչատրյանը մեկ քույր ունի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում