▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ` Արածագոտնի մարզում տեղի ունեցած 2 անձի սպանության մասին

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այս գիշեր Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հնչած կրակոցների եւ 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ փետրվարի 3-ին ժամը 23.45-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Արտյոմ Խամոյանի դիակը եւ 32-ամյա Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով Արտյոմ Խամոյանը եւ 49-ամյա Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Զենքն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more