▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարից. պարզվել է վիրավորների ինքնությունը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում ճանաչված եւ սիրված դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդոցներ բուժօգնության դիմած 5 վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւանի բնակիչ, 24-ամյա Անի Երանյանը, ով բախվել էր դեպի Դիլիջան ընթացող Երեւանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենային: Բուժօգնության են դիմել նաեւ Գ. Պողոսյանը, մեքենայում գտնվող նրա կինը` Մարինե Կարապետյանը, ինչպես նաեւ Ա. Երանյանի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 28-ամյա Հայկ Մխիթարյանը եւ 23-ամյա Իզաբելա Դանիելյանը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more