▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կանոններ գազով մեքենա վարելու համար

 

Այսօր կառավարությունը հաստատեց Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:
Ուսումնասիրություններ էին արվել, և արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում այս ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ կապված ԱԳԼՃԿ-ների և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների հետ: Առկա խնդիրների լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել:
Տեխնիկական կանոնակարգը սահմանում է միասնական, պարտադիր պահանջներ` Հայաստանի տարածք ներմուծվող, արտադրվող և/կամ շուկայահանված ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի համար:
Ինչպես նաև սահմանվում են պահանջներ ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի նկատմամբ՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակներով:
Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներն ուժի մեջ կմտնեն որոշման պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more