Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ըստ նախնական տեղեկատվության՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա հարձակվում են գազազած ադրբեջանցիների ամբոխը: Ավելի ուշ` Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Մուրադյանը հայտնել է, որ իրականում բախումը սկսվել է ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի հավաքականում հանդես եկող հայազգի մարզիկի և ադրբեջանցի մարզիկի միջև կոնֆլիկտից, որը եղել է զուտ սպորտային և քաղաքականության հետ որևէ առնչություն չի ունեցել: Արդյունքում այն վերածվել է ավելի խոշոր բախման, որի ժամանակ ոչ թե ադրբեջանցիներն են ծեծել հայերին, այլ հակառակը՝ ադրբեջանցիները եղել են ծեծվողի դերում և դահլիճից փախչողներն էլ, որոնք երևում են տեսանյութում, հենց ադրբեջանցիներն էին: