Անկարայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում ուժգին պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ։ Կան նաև մեծ թվով վիրավորներ՝ 75 և ավելի։ Նախնական այս տվյալները հրապարակել են Անկարայի իշխանությունները: Այրվել է առնվազն 10 ավտոմեքենա, վնասվել են բազում ավտոմեքենաներ։
Պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:30-ից։ Նախնական տվյալներով, մահապարտ-ահաբեկիչն ականապատ մեքենան պայթեցրել է Գյուվեն զբոսայգու հարեւանությամբ գտնվող ավտոբուսի կանգառում:
Ոստիկանները շրջապատել են դեպքի վայրը, արգելել է կադրեր ցուցադրել դեպքի վայրից։