▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր բակ և մանկական զվարճալի միջոցառում` Նուբարաշեն վարչական շրջանում


Նուբարաշեն վարչական շրջանի 3-րդ փողոցում բացվել է նորակառույց բակ: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը: Բակային տարածքում տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, զրուցարան ու մանկական խաղեր:

Բակի բացումը նշանավորվել է «Ուրախ ամառ» մանկական զվարճալի ծրագրով, որի ընթացքում երեխաները երգել են, պարել, մասնակցել մրցույթների: Առավել աչքի ընկած փոքրիկները խրախուսվել են նվերներով: Բոլոր երեխաներին մատուցվել են հաճելի անակնկալներ: Բնակիչներն էլ նշել են, որ նորակառույց բակ ունենալը սպասված իրադարձություն էր, քանի որ մինչ այժմ երեխաներն իրենց ազատ ժամանակը հաճախ անցկացնում էին հարևան բակերում: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more