Հայաստանում գործում է նոր աղանդավորական խմբակ, որը զբաղվում է միայն այսպես ասած էլիտար մասայի որսով:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների և ապացույցների, այդ աղանդի շարքերն են համալրել մի շարք շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաների կանայք:
Այդ աղանդի հովիվը կամ այսպես ասած ղեկավարը կին է:
ՄԵԼ-ը ունի արդեն այն անձանց ցուցակը, որոնք հարում են այդ աղանդին և հորդորում լքել այն և վերադառնալ մաքուր հոգևոր դաշտ, այլապես ստիպված կլինենք հրապարակել այդ անձանց անունները, քանզի դա արդեն լուրջ սպառնալիք է մեր պետականությանը:
Տեղեկացնենք նաև, որ սա շանտաժ չէ, այլ հորդոր, քանզի բարձրաստիճան պետական պաշտոնյայի կինը, կամ հենց պաշտոնյան, ինչպես նաև հասարակության կողմից սիրված դերասանները, ընկնելով աղանդի ճանկերը, կսկսեն քանդել այն ամուր կապերը, որոնք կան մեր ժողովրդի և եկեղեցու միջև:
Հ.Գ. Վերադառնալ մաքուր հոգևոր դաշտ ասելով, չենք փորձում ինչ որ մեկին վիրավորել, այլ, ընդհակառակը՝ ուզում ենք, որ այդ աղանդի հետևորդները հասկանան, որ Հիսուսին մարմնապես չեն սիրում, ինչպես իրենց <<քույրն>> է ասում, թե պետք է սիրել Հիսուսի շուրթերը և այլն: