armtimes.com-ը գրում է. Այսօր վերջին օրն է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների փաստաբանները կարող են բողոքարկել նրանց կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ աշխատում են բողոքի վրա եւ պատրաստվում են օրվա ընթացքում դիմել Վերքննիչ դատարան: Նա վստահ է, որ տղաներին կալանավորելու որոշումն անհիմն է: Ստորեւ ներկայացնում ենք Շուշանյանի հետ մեր զրույցը.
- Պարոն Շուշանյան, ի վերջո ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյաններին:
- Կյուրեղյանները մեղադրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածներով (218 եւ 235) նախատեսվող հանցագործության կատարման մեջ: Խոսքը վերաբերում է խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելուն, փոխադրելուն, կրելուն եւ այլն, ինչպես նաեւ պատանդներ պահելուն: Խոսքը շտապօգնության 3 բուժաշխատողների մասին է:
- Ի՞նչ դիրքորոշում են նրանք հայտնել մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ են, թե ոչ:
- Մեղադրանքները չեն ընդունել, մեղադրաքների շուրջ հրաժարվել են որեւէ ցուցմունք տալ:
- Իսկ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել նրանց մասնակցությամբ:
- Առայժմ ոչ մի գործողություն տեղի չի ունեցել: Ամսի 2-ի լույս 3-ի գիշերը դատարանը քննում էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվեց այդ միջնորդությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում