▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման մարդիկ միայն խղճահարություն են առաջացնում. Արևիկ Ալավերդյանը՝ իրեն վատաբանողներին

BlogNews.am-ը գրում է. Հայտնի մարդիկ միշտ էլ ուշադրության կենտրոնում են, քննարկվում է ինչպես նրանց ստեղծագործական, այնպես էլ՝ անձնական կյանքը: Մի քանի օր է՝ Ինստագրամը իրար խառնած օգտատերը հրապարակում է հայտնի մարդկանց լուսանկարները, որտեղ երևում է նրանց արած պլաստիկ վիրահատությունները: 

Երգչուհի Արևիկ Ալավերդյանի լուսանկարը ևս այդ ցուցակում էր. վերջինս կայքի հետ զրույցում նշեց, որ բացարձակ անտարբեր է. «Իմ կարծիքով՝ այն մարդը, ով այդպիսի էջ է բացել ու իր ժամանակը տրամադրում է մարդկանց վատաբանելուն, լուրջ հոգեկան շեղումներ ունի: Պարապ մարդու գործ է, և այդպես փորձում են ինքնահաստատվել»:  

Արևիկը չի թաքցնում, որ ժամանակին պլաստիկ վիրահատության է դիմել. «Վիրահատությունը մեկն է եղել իմ կյանքում, կարծում եմ՝ դա թաքցնելն անիմաստ է, որովհետև ակնհայտ է»:

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more