▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման իրադրության մեջ Հայաստանը կդառնա միջազգային իրավունքի խախտող...

Խոցված ուղղաթիռում զոհված 3 օդաչուների մահվան համար պատասխանատու է անձամբ Սերժ Սարգսյանը, եթե Հայաստանը նախապես չի իրազեկել ԵԱՀԿ պետություններին նախատեսվող զորավարժությունների մասին։

Համաձայն Հելսինկյան ավարտական ակտի դրույթների՝ Հայաստանը պարտավոր է 21 օր առաջ իրազեկել ԵԱՀԿ անդամ պետություններին 25.000-ից ավել մասնակից ունեցող զորավարժությունների մասին։

Նման զորավարժություններում իրավունք ունեն մասնակցել այլ պետությունների դիտորդները։

Եթե Հայաստանը չի կատարել իր միջազգային պարտավորությունները, Ադրբեջանի ոտնձգությունը կմնա առանց հետեւանք։ Հակառակ դեպքում, նման իրադրության մեջ ինքը կդառնա միջազգային իրավունքի խախտող՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

 

Անդրեաս Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more