▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նկարը, որ նայում եմ, տեսնում եմ, որ էդպիսի հագուստ էլ չունեմ». Գալուստ Սահակյանը` սկանդալի մասին. a1plus.am

a1plus.am-ը գրում է. Գալուստ Սահակյանը գիտի, թե ովքեր դիվանագիտական սկանդալի պատճառ դարձրեցին իր մասնավոր հանդիպումը Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակի հետ, բայց անուններ չի տա.
«Փորձել են պրոբլեմ դարձնել Գալուստ Սահակյանին հարվածելու, կարծում եմ չի ստացվի։ -Ո՞վ։ Եվ էստեղ եւ էնտեղ»։

Ինքն ասում է, որ Վրաստանի հետ խնդիր չունի, քանի որ Ազգային Ժողովը ղեկավարելուց ի վեր իր առաջին այցը կատարել է հենց Վրաստան
«Վրաստանից եթե պատասխան պահանջեին, իմ կոլեգան ինձ կզանգեր։ Դա ձեր խաղերի թնջուկի մեջ եք քցել, որովհետեւ Գալուստ Սահակյանին վարկաբեկելու այլ գործիքներ չկարողացաք գտնել»։

Անատոլի Բիբիլովի հետ եղել է պարզ ձեռքսեղմում՝ Ցեղասպանության 100-ամյակի առիթով։ Եվ այդ պատճառով Վրաստանից որեւէ հեռախոսազանգ չի հնչել.
«Մեր պետությունը, առավելեւս Գալուստ Սահակյանը, խորհրդարանը որեւէ հարաբերություններ չունի Օսեթիայի հետ, որպեսզի Գալուստ Սահակյանը ընդուներ եւ խոսեր այդ հարաբերությունների մասին»,-ասում է Գալուստ Սահակյանը ։

Պարոն Սահակյանը տեղյակ է, որ աղմուկը ստեղծվել է օսեթական լրատվամիջոցներում եւ նրանց խորհրդարանի կայքում եղած հրապարակումներից, ըստ որոնց Բիբիլովը մեր խորհրդարանի ղեկավարի հետ ունեցել է աշխատանքային հանդիպում
«Ինձ ասել են, բայց դրանից հետո էլ պարզաբանվեց, որ ոչ թե Գալուստ Սահակյանն է հանդիպել, եղել է Ղարաբաղում եւ ներողամտություն է խնդրել, որ սխալ ինֆորմացիա է գնացել»։

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more