▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիսում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ

Բեռնատար ավտոմեքենան մխրճտվել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական լողափում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Հարձակման զոհերի թիվը այս պահին հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ:


Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին:


Հարձակումից հետո ոստիկանությունը հատուկ օպերացիա է սկսել: Դեռ հայտնի չէ, արդյոք հարձակվողը մեղսակիցներ ունեցել է, թե ոչ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Նիսում բարցկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more