Նիսում ահաբեկչությունից եւս մեկ մեկ ՀՀ քաղաքացի է զոհվել:
Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ 1 քաղաքացի. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Այս պահին զոհերի թիվն արդեն հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: