Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱԳ նախարարությունը:
«Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկչության վերաբերյալ ֆեյսուքյան մեկնաբանություններում «Համ Ջան» անունով ֆեյսբուքյան օգտատերը գրել էր. «Մենք էլ ընտանիքով էնտեղ էինք, մեռնելուց պրծանք: Բայց մի հատ հայ կին մահացավ, ահավոր էր, սաղս շոկի մեջ էինք»:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Այս պահին զոհերի թիվն արդեն հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: