Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այս պահին Ֆրանսիայի Նիս քաղաքի օդանավակայանից տարհանում են մարդկանց։
Fox-ի հաղորդմամբ էլ՝ օդանավակայանում կասկածելի պայուսակ են գտել:
Հիշեցնենք, երեկ երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափում՝ Բաստիլի օրվա տոնակատարությանը նվիրված հրավառությունը տեսնելու: Կա 80-ից ավելի զոհ, որոնց թվում է մեկ ՀՀ քաղաքացի։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետությունը։