▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլյան իշխանությունը սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև գեղարվեստական բեմադրությունները»

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մկրտիչ Արզումանյանի և իր գործընկեր դերասանի՝ Նիկոլի առաջ արդարանալու փորձերը ինձ ամենաքիչն են հետաքրքրում։
Ամենակարևորն այն է, որ նիկոլյան իշխանությունն արդեն անցնում է մեկ այլ վտանգավոր սահման․ սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև գեղարվեստական բեմադրությունները։ Երբ արվեստագետը ստիպված է իր ստեղծագործությունը համապատասխանեցնել իշխանական ճաշակին կամ քաղաքական պահանջին, դա արդեն ազատության ոչ թե սահմանափակում, այլ՝ բռնազավթում է։
Կարող ենք հաստատապես պնդել, որ «Մտքի ոստիկանության» գաղափարն այլևս գրական մետաֆոր չէ, այլ իրական գործընթաց։
Սա է խնդիրը․ ոչ թե դերասանի արդարացումը, այլ այն, որ իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more