Արդեն տեղեկացրել ենք, որ Միացյալ Նահանգներում անազատության մեջ գտնվող ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հերթական ձայնային հաղորդագրությունն է հղել եւ անդրադարձել օգոստոսի 23-ին «Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ այլ արեւմտամետների նախաձեռնած հավաքին՝ ընդդեմ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի:
«Տեղեկացա որ, այսպես ասած, եվրոպամետներ կոչվածները, կոնկրետ Արման Բաբաջանյանի նման երեւույթները, որոնք իրականում ոչ թե եվրոպամետներ են, այլ թրքամետներ, այցելելու են Գյումրի, որտեղ հրավիրելու են հանրահավաք: Հանրահավաքը 102-րդ ռուսական ռազմաբազայի դեմ է: Հավաքվելու են ռուսական ռազմաբազայի դիմաց եւ ռուսական զորքին ասեն՝ դո՛ւրս Հայաստանի տարածքից: Նորից եմ կրկնում՝ դրանք եվրոպամետ ուժեր չեն, այլ թրքամետ ուժեր են: Ուղղակի, այս գերազանց կազմակերպված թուրքական հետախուզության գործակալները հանդես են գալիս Եվրոպայի անվան տակ: Նախ Եվրոպան խորապես թքած ունի Հայաստանի վրա, որը երեւաց 44 օրյա պատերազմի ժամանակ: Բացի այդ, նույն Եվրոպան մեզ չի ասում՝ գիտեք ինչ, ես ձեզ ուղարկում եմ կամ արդեն ճանապարհին է ֆրանսիական, գերմանական, ավստրիական զորք, ռուսական զորքին ասեք, թող Հայաստանից գնան», - ընդգծել է Վարդան Ղուկասյանը:
ԴՕԿ կուսակցության հիմնադիրը գյումրեցիներին հիշեցրել է, որ 1921 թվականին Գյումրին վերադարձավ Սովետական Հայաստանի կազմ՝ շնորհիվ ռուսական բանակի եւ 1924 թվականին վերանվանվեց Ալեքսանդրապոլի փոխարեն Լենինական, իսկ մինչ այդ անցել էր Թուրքիայի կազմ՝ 1920 թվականին. «44 օրյա պատերազմի ժամանակ Արման Բաբաջանյանն ասում էր՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հանկարծ Ադրբեջանի տարածքով անցնող նավթատարն ու գազատարը չվնասվեն: Ընկած դեսպանատների պատերն էր ճանկռում, թե՝ տեսեք, մենք թույլ ենք տալիս, որ մեր զինվորները տրաքեն, վառվեն, խաշվեն… կտոր-կտոր լինեն, բայց ձեր «նավթապրովուդը» եւ «գազապրովուդը» չի վնասվում: Այսինքն՝ այդ սեւ հեղուկն ավելի թանկ էր, քան իմ զինվորը: Ժողովուրդը դա հանդուրժեց, զինվորների ծնողները ներեցին, միգուցե մոռացան, դրա համար ուզում եմ հիշեցնել: Այսօր կա եզակի հնարավորություն՝ օգոտոստոսի 23-ին, որպեսզի նրանց, որոնք գալու են Գյումրի, Շիրակի մարզի գերի ընկած, զոհված զինվորների ծնողները «դիմավորեն» Արման Բաբաջանյանին եւ իր նմաններին՝ մի մարդու, որը ցուցմունք էր տվել սեփական մոր դեմ՝ սեփական կաշին փրկելու համար… Ո՞վ է ռուս զինվորի փոխարեն՝ պահելու հայ-թուրքական սահմանը, Արման Բաբաջանյա՞նը, որը փախել է բանակից, շառը գցել մոր վրա: Ռուս զինվորը գնա, ո՞ր զինվորն է գալու, ա՛յ եվրոպամետ թրքահպատակներ: Մեր զինվորն անգամ հայ-ադրբեջանական սահմանը չի կարողանում պահել, ավելի շուտ՝ չեք թողնում, ասում եք՝ մեզ բանակ պետք չի, բանակը շինեցիք պոռնկանոց՝ փող ունես տուր, մի ծառայի: Ես դրան էլ կանդրադառնամ: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չենք կարողանում կոռուպցիայի դեմն առնեք, ավելի լավ է փող տան, բանակից ազատվեն: Բա որ կոռուպցիայի դեմը չես կարողանում առնես, դու էլ ի՞նչ ղեկավար: Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը եթե չի կարողանում կոռուպցիայի դեմն առնի, որպես ի՞նչ է ղեկավարում: Որպես ինչ են նստած ԱԱԾ պետն ու ՆԳՆ նախարարը, որ չեն կարողանում կոռուպցիայի դեմ պայքարել: Բանակը միայն ռամիկի ու բանվորի համա՞ր է»:
Եզրափակելով խոսքը՝ եւս մեկ անգամ Վարդան Ղուկասյանը դիմել է գյումրեցիներին. «Սիրելի գյումրեցիներ, ձեր խելքը հավաքեք ձեր գլուխն ու ամեն մեկին Գյումրի մի թողեք, լարեք այդտեղից, եթե նամուս ու թասիբ ունեք: Գյումրին դարձրել են «պռախադնոյ դվոռ», ով ուզի գա «կոնցերտ» տա: Ռուսական զորքի տեղը ո՞վ պիտի ձեր սահմանը պահի, թուրքակա՞նը: Հերի՛ք եղավ: Իսկ ռուսական կայազորին կոչ եմ անում չտրվել սադրանքների: Սա հայ ժողովրդի կամքը չէ, դրանք հայ ժողովրդին չեն ներկայացնում, այլ ներկայացնում են թուրքական հետախուզությանը: Հանկարծ չմտածեք, թե ռուսական զորքի դեմ դուրս է եկել հայ ժողովուրդը: Ո՛չ, ռուսական զորքի դեմ հայ ժողովուրդը դուրս չի եկել: Դուրս եկածները չունեն ազգություն: Չպետք է անել սխալ քայլեր՝ մեր հյուսիսային դարպասը բացելով թուրքի առաջ: Ոչ մի Եվրոպա մեզնով հետաքրքրված չէ, մոռացե՛ք: Եվրոպա ասելով հասկացեք՝ Թուրքիա-Ալիեւ-էրդողան: Ու ոչ մի դեպքում նման վիժվածքներին շան տեղ չդնել: Ես հասկանում եմ Շիրակի թեմի առաջնորդի կալանքը 10 օր երկարացրեցին, որպեսզի նա չխոչընդոտի, երեւի խեղճ մարդը չի կարող խոսել բերդից: Բայց իր փոխարեն՝ ես եմ խոսում բերդից: Չտրվե՛ք պրովակացիաների եւ դրանց չթողնեք Գյումրի: Զոհվածների, գերի ընկածների ու վիրավորների ծնողներով բոլորով պետք է լարեք Արման Բաբաջանյանին եւ իր թայֆին Գյումրիից: Նա փախնելու տեղ ունի, ԱՄՆ-ում տուն էլ ունի, տեղ էլ ունի, Գրին քարտ էլ ունի, դուք ո՞ւր եք գնալու, գյումրեցինե՛ր, ո՞ւր… Իսկ Նիկոլ Փաշինյանին հանկարծ չթվա, որ ինքը տիրապետում է Հայաստանի ամբողջ իրավիճակին, քիչ մնաց…»: