▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը պալատական դարձած ընդվզողներին հրավիրել է կառավարություն, որ հրապարակային դարձնեն Եկեղեցին ջլատելը»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ՝ կից գրառմամբ․ «Եկեղեցու դեմ ելած եպիսկոպոսներն են, ըստ ՀԺ-ի՝ նիկոլը հրավիրել է կառավարություն պալատական դարձած ընդվզողներին , որ հրապարակային դարձնեն իրենց համագործակցությունը` Եկեղեցին թուլացնելու ջլատելու ուղղությամբ»։

***

«Եպիսկոպոսները դիմում են տարածել, ըստ որի Արշակ Արքեպիսկոպոսի վերաբերյալ տեսանյութը ճիշտ է դուրս եկել ըստ փորձաքննության, և ասում են՝ Գարեգին Բ-ն առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները. ո՞րն է ձեր արձագանքը եպիսկոպոսների այս դիմումին»,-ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը պատասխանեց. «Վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը: Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները ՝ հայտարարությունից բխող, ավեի մանրամասն հասկանամ»:

***

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մամուլում այսօր տարածվել է մի գրության լուսապատճեն, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։
Ինձ հայտնի չէ, թե այդ գրությունը փաստացի իրական է, թե ոչ։ Քանի որ դա վերաբերում է բացառապես հոգևորական դասի ներքին հարաբերություններին և եկեղեցու ներիշխանական գործընթացներին, իսկ այդ ոլորտը դուրս է իմ իրավասությունների շրջանակից, որևէ կարծիք այդ մասով չեմ կարող և չեմ ցանկանում հայտնել։
Սակայն գրության մեջ առկա է մի դիտարկում, որը անմիջականորեն վերաբերում է իմ լիազորություններին, ինչին էլ անհրաժեշտ եմ համարում արձագանքել։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։
Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։
Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ գտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»։

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է, ո՞վ է այս թղթի տակ ստորագրած եպիսկոպոսներին տրամադրել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արձանագրությունները, որ նրանք էլ դա համարում են իրական...
ՀՀ Քննչական կոմիտեն լավ կլինի պարզաբանում տա այս ամենի կապակցությամբ, քանի որ Արշակ Սրբազանի փաստաբանն արդեն է հայտնել, որ նա էլ չի տեսել այդ ձայնագրության փորձաքննության արդյունքները...
Դե աղանդավոր Նիկոլն էլ, ըստ սցենարի, արդեն հանդիպման է հրավիրում «բողոքավոր» եկեղեցականներին...
ՀՀ ՔԿ, արձագանքե՛ք...»։

***

Երբ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում է, այդ ժամանակ ես իմ ասելիքը կասեմ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների ստորագրությամբ նամակին, որում պահանջում են Սրբազան Հորը հեռացնել Մայր Աթոռից։

Արշակ Սրբազանի համար անհայտ է՝ այդ ինչպե՞ս են եպիսկոպոսները տեղեկացել, որ հաստատվել է իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը։

«Բնական հարց է առաջանում՝ եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ և ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն»,- նշեց Սրբազան Հայրը։

Ինչպե՞ս կվերաբերվի, եթե Վեհափառ Հայրապետը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները՝ Արշակ Սրբազանն արձագանքեց. «Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում»։

Սրբազանը վստահ է՝ այս ամենը եկեղեցու ու եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է։

«Ես, անկեղծորեն ասած, չեմ ցանկանում իմ դերակատարությունը գերագնահատել, բայց, կարծում եմ, իմ դերակատարությունը գերագնահատում են։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որն ունի իր կեցվածքը, իր դիրքորոշումները, որը, հավանաբար, շատերին դուր չի գալիս, ես սա շատ բնական եմ համարում, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս, բայց, ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը»,-հավելեց Սրբազան Հայրը։

***

Լրագրող Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստեղծված իրավիճակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ունի երկու տարբերակ․
ա/ Եկեղեցին հանձնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ զարգացումները ցույց են տալիս, որ այսպես, թե այնպես փաշինյանական ԿԳԲ-ական սիստեմը հասնելու է իր նպատակին։
բ/ Լուսավորչի գահը փոխանցել Միքայել արք․ Աջապահյանին կամ որևէ այլ անխոցելի, պատկառելի և հեղինակավոր եպիսկոպոսի, որն ի զորու կլինի պաշտպանել եկեղեցու միասնությունը ու դիմադրել իշխանության բռնաճնշումներին։ Սա քայլ է ձիով, որը ցուգցվանգի մեջ կգցի սիստեմին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more