▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում դեսպան, որ շաբաթը մեկ շնորհակալություն հայտնի Իլհամին»

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ո՞ւմ պետք է երախտապարտ լինենք, որ Ալիևին շնորհակալություն հայտնելու ժամանակ խոնարհված աջը չի համբուրել։ Մարդ կարող է խելագարվել՝ մի կողմում հազարավոր զոհերն են, կորսված հայրենիքը, Բաքվի բռնապետի լկտի ու պահանջատիրական պահվածքը, մյուս կողմից՝ ստորաքարշության ու ազգային նվաստացման նման դրսևորումները։ Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան, որ հնարավորություն ունենա գոնե շաբաթը մեկ շնորհակալություն հայտնել Իլհամին։ Հետո Իլհամը կարող է Վահագին նշանակել Երևանում Ադրբեջանի դեսպան․ համոզված եմ, որ Ադրբեջանի շահերի պաշտպանության շատ բարձր նշաձող կսահմանի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more