▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլականները պահանջում են Ադրբեջանին արտահանձնել նախկին նախագահներին»․ Մենուա Սողոմոնյան

«Նիկոլ Փաշինյանը սկսել է ՀՀ նախկին նախագահներին Ադրբեջանին արտահանձնելու գործընթաց»,-168-ի եթերում ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Նիկոլ Փաշինյանը կատարում է, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի 8-րդ հոդվածը, որով կողմերը պարտավորվում են պայքարել անջատողականության դեմ: Ադրբեջանին ամենաշատը դա է հետաքրքրում: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրում է Արցախին աջակցելու մեջ՝ մեղադրում է անջատողականության մեջ, որովհետև իր հայրենասիրության մոդելի համաձայն՝ Արցախ այլևս գոյություն չունի, այն Ադրբեջանի տարածք է։ Քանի որ Ադրբեջանում էլ է հնչել այդ խոսույթը՝ արտահանձնման մասին պահանջը, իսկ սոցցանցերում տարածվեցին որոշ նիկոլականների պահանջներ՝ մեկնաբանությունների տեսքով, տեսանք, որ պահանջում են արտահանձնել նախկին նախագահներին, և քանի որ մեր պետության մեջ այլևս ոչինչ զարմանք, տարակուսանք չի հարուցում, ես կարծում եմ, որ դրան էլ ենք հասնելու: Մենք այնքան ողբերգական վիճակում ենք, որ այս հանձնվողականության, պարտվողականության մեծ շղթայի յուրաքանչյուր օղակի վրա սևեռվում ենք և սկսում ենք դա քննարկել: Մի օր էլ գալու է, որ սկսելու ենք քննարկել, թե նախկին նախագահներին պե՞տք է արտահանձնել, թե՞ ոչ, կամ՝ եթե չարտահանձնենք՝ պատերազմ կլինի»,- մեկնաբանել է Մենուա Սողոմոնյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more