«Սեփական զրոյական կետից բանակցությունները սկսած և 26 տարվա բանակցային պրոցեսը տապալած Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ իրեն արտաքին դիվանագիտության ռահվիրա է հռչակել ու գնահատականներ տվել Գագիկ Ծառուկյանի խաղաղության երաշխավոր երկրների շարքում Պակիստանը նշելու վերաբերյալ հայտարարությանը»,-գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Նախ՝ Գագիկ Ծառուկյանը Պակիստանը նշել է բազմաթիվ այլ ազդեցիկ գերտերությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի հետ՝ ի թիվս այլ երկրների, երկրորդը՝ երևի անթիվ-անհամար խորհրդականներդ մոռացել են քեզ զեկուցել, որ մեր հարևան ու եղբայրական Իրանում ծավալված իրանաամերիկյան պատերազմը կասեցնող և խաղաղություն բերող հիմնական միջնորդը հենց Պակիստանն է։ Հենց Պակիստանը, լինելով ատոմային տերություն, ունի մեծ ազդեցություն Ադրբեջանի վրա և նոր պատերազմի կանխման, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների զսպման գործում կարող է լինել լուրջ դերակատար։ Սրանից զատ՝ Հայաստանի Հանրապետությունը վերջերս է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, թերևս հասկանալով նույնիսկ բարդ երկրների հետ հաղորդակցության դիվանագիտական ուղիներ ունենալու կարևորությունը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն հենց կողմերից մեկի ռազմավարական գործընկերներն են կարողանում կանխել առավել վտանգավոր ուժային արկածախնդրությունը և զսպել առավել արմատական մոտեցումները։
Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը պետք է մնա պետության անվտանգությունը՝ բոլոր արդյունավետ դիվանագիտական և միջազգային գործիքների միջոցով։
Այո՛, մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի, և՛ Չինաստանի, և՛ բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել երաշխավորված խաղաղություն ունենալու մեր տեսլականի կենսագործմանը, որտեղ բացարձակ առաջնահերթությունը կլինի Հայաստանն ու Հայաստանի անվտանգությունը։
Մեզ համար դիվանագիտությունն արկածախնդրություն չէ, երբ միջազգային կարևորագույն բանակցությունների ժամանա


