***
Կրեմլում հանդիսավոր միջոցառման ժամանակ պետությունների ղեկավարները լսում են «Ինչից է սկսվում հայրենիքը» հայտնի երգը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցրել են Լուկաշենկոյի կողքին։
Բելառուսի նախագահի աջ կողմում նստած են Ռուսաստանի, Չինաստանի և Ղազախստանի ղեկավարները:
Դիտեք նաև՝
Պուտինը Կրեմլում ՌԴ նախագահի անունից տրված ճաշի ժամանակ հայտարարել է, որ այսօր ընթանում է ավելի արդար աշխարհակարգի կայացումը
- Ռուսաստանը հանդես է գալիս բոլորի համար հավասար և անբաժանելի անվտանգության օգտին, դա կարող է խաղաղություն ապահովել երկրի բոլոր ժողովուրդների համար,-ասել է նախագահը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ներկա գտնվելու համար Մոսկվա ժամանած տասնյակ երկրների առաջնորդների մասնակցությամբ միջոցառման ժամանակ:
- ՌԴ-ն միջազգային հանրությանը համերաշխության կոչ է անում հրատապ խնդիրների լուծման հարցում։
- Ոչ ոք չի կարող կեղծել հաղթանակի գործում ԽՍՀՄ–ի վճռական դերի մասին պատմական ճշմարտությունը:
ՌԴ նախագահը բաժակ է բարձրացրել հաղթողների սերնդի, Մեծ հաղթանակի, խաղաղության և բարեկեցության, Ռուսաստանի բարեկամների համար: