▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մեջ է»․ Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մեջ է, սա փաստ է և բոլոր սոցիոլոգիական հարցումները դա են ցույց են տալիս»,- այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինքը փորձում է միշտ նոր ինչ-որ տարբերակներ գտնել, ժողովրդի հետ կապը վերահաստատելու համար՝ հեծանիվներ, հայհոյախառն ֆեյսբուքյան գրառումներ, ընտանեկան պոդքասթներ, «կրթությունը նորաձև է», ինչ-որ հանդիպումներ և այլն։ Սրանք բոլորը փորձեր են՝ նոր դիրքավորվելու և ինչ-որ մի անկյան տակ փորձել վերանորոգել այն կորուստները, որը ինքը ունեցել է։ Բայց կորուստները ֆունդամենտալ են և կապված են հենց այն հանգամանքի հետ, որ հեղափոխության հիմնական կարգախոսները ձախողված են»,- ընդգծեց Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more