▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի դավաճան պապը բացահայտվել ու ոչնչացվել է 1943թ․ սեպտեմբերին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Երկրորդ համաշխարհային պատերազմին իմ ծննդավայր Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից մասնակցել է 503 մարդ, այդ թվում՝ իմ պապ Մաթևոսը, ով ֆաշիստների դեմ կռվել է քաջաբար և վիրավորվել։ Պատերազմի մասնակից 201 Լիճքեցիներ տուն չեն վերադարձել՝ զոհվել են կամ անհետ կորել։
Այդ նույն տարիներին Նիկոլ Փաշինյանի պապը՝ նույնանուն Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայում թաքուն համագործակցել է ֆաշիստների հետ, գաղտնի տվյալներ տվել խորհրդային զորքերի մասին։ Նիկոլ Փաշինյանի պապի դավաճանության հետևանքով 1942-43 թվականների ընթացքում տասնյակ ֆաշիստական զորքի հարձակումներից հազարավոր խորհրդային մարդիկ են զոհվել, այդ թվում՝ Լիճքից պատերազմին մասնակից իմ համերկրացիները։
Նիկոլ Փաշինյանի դավաճան պապը բացահայտվել ու ոչնչացվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին։
Իսկ դու տեղյա՞կ ես, թե քո ծննդավայր գյուղից կամ քաղաքից ինչքան մարդ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին և ինչքան մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյանի պապի դավաճանության ու ֆաշիստների հետ համագործակցության հետևանքով»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more