ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ժողովրդավարացման խոստումով, սակայն այժմ ուժեղացնում է եկեղեցու վրա քաղաքական ճնշումը, РИА Новости-ին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ «Այդ ձերբակալությունը կարելի է դիտարկել որպես Փաշինյանի՝ եկեղեցու դեմ պայքարի ուղղակի դրսևորում։ Այս ամենը որոշակի հիասթափություն է առաջացնում հայ հասարակությունում․․․ Կարապետյանի անհապաղ ազատ արձակումը պետք է լինի առաջին քայլը՝ Երևանի վարչակազմի և եկեղեցու միջև առկա հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ճանապարհին»,- ասել է նա։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Սամվել Կարապետյանն անդրադառնալով իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորմանը, ասել էր․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա... Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։ |
Տեր Վրթանես Բաղալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրեն եկեղեցու հետևորդ համարող, բայց անգամ տաղավար տոներին Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»։ |
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում գրել է․ «Ստամբուլում մանրամասն զրույց ունեցա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն»։
***
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Փաշինյանը Կ. Պոլսում հանդիպել է տեղի հայկական համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է 2026 թվականին Էրդողանին հրավիրել Հայաստան` 2026 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որն անցկացվելու է Երևանում։ |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էրդողանի հետ լուսանկարներում նենց երջանիկ տեսք ունի գերագույն ստահակը, ոնց որ թաթայի հերն ու մերը լինի»։ *** Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն վաղուց չկա զարմանալու կամ զայրանալու պատճառ ու պահ։ Սրանք հույզեր են, որոնք սպառվել են… մեզնից խլված հայրենիքների հետ միասին։ *** Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ատում է Հայ Առաքելական եկեղեցին, իսկ թուրքական մզկիթով՝ հիանում։ Ինչպե՞ս կարող է երկրի ոչ բարովը Հայ Առաքելական եկեղեցու դեմ խոսել, բայց Թուրքիայում մեծ հիացմունքով այցելել մզկիթ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է սրա ոչ հայամետ լինելը և չեմ բացառում՝ հայ չլինելու հանգամանքը։ Պետք է ԴՆԹ անալիզ անել և ստուգել»։ |