«Ինչպե՞ս կարող է Հայաստանի ղեկավարը հարվածել հայոց ինքնությունը սահմանող ամենակարևոր բաղադրիչներից մեկին՝ Եկեղեցուն։ Նա վերջին շրջանում զբաղված է Հայաստանի դենացիֆիկացիայով»,- «Իմնեմնիմի» փոդքասթի հերթական թողարկման ժամանակ այս մասին նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Այսինքն՝ զբաղված է հարվածելով հենց մեր կարևորագույն շաղախին, որը մեզ միավորում է՝ որպես ազգ և հաղորդում է միաբանության և դիմադրության ներուժ։ Փաշինյանը խփում է բոլոր այդ կետերին՝ և՛ խորհրդանիշներին, և՛ Անկախության հռչակագրին, Արարատի պատկերի գործածմանը մեր զինանշանի վրա, այսինքն՝ կարծես թե նպատակ է դրել այդ ամեն ինչը ջարդելու։ Չգիտեմ՝ «Իրական Հայաստանի» հայ ազգը, որի մոտ բոլոր արժեքները ջարդված են, իսկապե՞ս Նիկոլը հավատում է, որ մեր ապագան այդպիսին պիտի լինի, թե՞ ճար չունի, կատարում է նոր տերերի հանձնարարությունը»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։ Զուրաբյանի դիտարկմամբ՝ քաղաքական ուժերը դեռ չեն դիրքավորվել, որ տեսանելի լինի՝ ովքեր են լինելու Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր նետողները «Բայց Փաշինյանը տեսնում է, որ այդ ուժը լռելյայն դաշինքի մեջ կարող է հայտնվել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, որը վաղուց վատ է վերաբերվում նրա ձախողումներին, ինքնության դեմ նրա պայքարին, հետևաբար նա ընտրություններից առաջ նպատակ է դրել ոչնչացնել այս գլխավոր գործոնը, որը կարող է օգնել իր հակառակորդներին․․․ Փաշինյանը հաշվարկում է, որ կարող է հենվել աղանդների վրա, տարբեր տեղերից հրահանգ կտան, և կգնան ձայն կտան իրեն, այսինքն՝ «ստավկա» է անում՝ խաղադրույք է դնում սրա վրա, բայց, կարծում եմ, սխալվում է»։ |
«Նիկոլ Փաշինյանը «ստավկա» է դնում աղանդների վրա, որ կգնան, իրեն ձայն կտան»․ Լևոն Զուրաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more