▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, նա ի վիճակի չէ օրակարգ թելադրել»․ Վարդան Օսկանյան

«Քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս։ Իսկապես Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Ինչպես կարող է մի մարդ, որն ընդամենը սոցիալական հարցումներում 10-15% հեղինակություն ունի, մի մարդ, որ պատերազմ է բերել, պարտվել, հազարավոր զոհեր է տվել, ՀՀ-ից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը ծանր վիճակի մեջ է դրել, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ՝ հենց բյուջեից, և այդ բոլորի ղեկավարը ո՞նց կարող է օրակարագ թելադրել»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանն այսօր արդացաման գործընթացի մեջ է և նա ՀՀ-ի ամենախոցելի անձն է, ով խնդիր ունի իր իշխանությունը պահելու։
Անդրադառնալով «եկեղեցու դեմ ոտնձգությանը», Օսկանյանն ասաց․ «Օրակարգն այնտեղ թելադրել է Հայոց հայրապետը՝ իր ելույթով, Ղարաբաղի հարցում օրակարգ է թելադրում Արցախի խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, օրակարգ է թելադրում ՀՀ քաղաքացին՝ փողոցում տված իր հարցազրույցով, երբ հակադրվում է Փաշինյանին։ Այսօր դուք եք օրակարգ թելադրում, Փաշինյանը չի կարող օրակարգ թելադրել, փոխեք այս մոտեցումը։ Եթե ուզում ենք իսկապես պայքարենք ու շուտ հաղթենք, մեր մոտեցումը պետք է փոխենք։ Փաշինյանին դրեք իր իսկական տեղը, նա ընդամենը իր անգործությունով պաշտպանվում է»,-ասաց Օսկանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more