▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մոբիլիզացնում է քահանաներին

«ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքին հասած տեղեկություններով` իշխանական վերնախավում կրկին հասունանում է վտանգավոր ծրագիր, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներսից քայքայմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մինչև այս տարվա դեկտեմբեր իրականացնել խորհրդանշական քայլերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որի նպատակն է «ազատել վեհարանը» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդից։
Այս անգամ Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, ուղիղ կամ միջնորդավորված ակտիվորեն մոտիվացնում է որոշ հոգևորականների, որպեսզի վերջիններս միանան իրեն և նույնիսկ առաջնորդեն Կաթողիկոսի գահընկեցության երթը։
Ըստ տեղեկությունների՝ Գուգարաց թեմից արդեն երեք հոգևորականներ իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ Տեր Արամը, Տեր Թադեն և Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Նրանց մասնակցությամբ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր նախաձեռնությունը նաև եկեղեցական շրջանակներում է ընդունելի։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more