ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Երկրորդին փոխարինող է փնտրում, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կզբաղեցնեն կաթողիկոսի աթոռը։ Նա գնում է և համոզում նրանց՝ խոսե՛ք եկեղեցական ղեկավարության դեմ, մնացած ամեն ինչ կարվի»,- ասել է Աբրահամյանը։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի հաջողի, քանի որ եկեղեցին զորեղ է։ «Կաթողիկոսի դեմ որոշ մեղադրանքներ կան (որոնք Փաշինյանը ներկայացնում է)։ Դա նրա գործը չէ։ Ո՞վ է կաթողիկոսը։ Նա ընտրված անձ է։ Դուք ունե՞ք ասելիք։ Դուք ասացիք, դրանից հետո իրենք կորոշեն»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ վարչապետը մտավախություն ունի, որ ընտրություններին եկեղեցին կհամախմբի ընտրողներին իր դեմ: |
Դիտեք նաև՝