▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ նա հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

/filemanager/uploads/Moldovayi_naxagah.jpg

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երեւանում տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան կժամանի այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more