«Նիկոլ Փաշինյանը 44 անգամ խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը». Հովհաննես Իշխանյան
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ու օրինական գործունեությունը խոչընդոտելու 44 գրառում է արել։
Սա` միայն նրա Ֆեյսբուքի էջը, հաշվված չի պատգամավոր, նախարարներինը։
Նա 44 անգամ խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը, քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը։
Սա տևել է չորս ամիս՝ մայիսի 30-ից մինչև սեպտեմբերի 20-ը։ Սեպտեմբերից գործին կպել հանցակցել են ամուսնացյալ քահանաները, որոնց Փաշինյանը կոչ էր արել միասին գրավել եկեղեցին՝ հունիսի 30-ի և հուլիսի 1-ի գրառումներով։
Դեռևս հաշվված չի պատգամավորների, նախարարների, Փաշինյանի օգնական, խորհրդարանականների եկեղեցին զավթելու կոչերը, խոսքերն ու գործողությունները։
Սակայն հաշվված է Մարդու իրավունքների պաշտպանի զրոյական ուշադրությունը Հայաստանի ամենամեծ կրոնական կազմակերպության և նրա հետևորդների դեմ ամենօրյա ատելության խոսքի, հոգեբանական գրոհի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցին փորձում է զավթել, քանի որ այն միակ կազմակերպված կառույցն է, որը զբաղվում է գերիների ու պատանդների ու արցախցիների վերադարձի հարցերով և Արցախում հայկական մշակութային ժառանգությունն ավերելը կանխելու հարցով։
Նաև հիշենք, որ Փաշինյանը սկսեց իր գրոհը Ադրբեջանի հոգևոր Ալլահշուքյուր Փաշազադեի` Էջմիածինը վերացնելու հայտարարություններից ու կաթողիկոսի` Շվեյցարիայի Բեռն քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովին մասնակցելուց հետո, որը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet