▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյան, քեզ ոչ քրիստոնյա, ոչ էլ ժողովրդավար են համարում քո իսկ հրավիրած հյուրերը․․․Վահագն Ավագյան

Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

Հեյ , կոլաբորանտ Նիկոլ Փաշինյան, քեզ են հարցնում, դիմակդ պատռվել է, քեզ ոչ քրիտոնյա, ոչ էլ ժողովրդավար են համարում քո իսկ հրավիրած հյուրերը։

 

ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հարգելի լրագրողներ, ում աջակիցն էլ որ կլինեք այս պահին կարևոր չէ:

Եթե ցանկանում եք նիկոլին ու նրա իշխանությանը ներվայնացնող ու մեծ դիտում հավաքող հաղորդումներ անել այսօր և վաղը Ձեզ համար լուրջ անելիք կա:

Վերցնում եք Ձեր կամերաներն ու միկրաֆոնները և այսօր ժամը 9-ից Ազգային պատկերասրահի, իսկ վաղը «Մարիոտ»-ի մոտ հարցազրույց եք վերցնում նիկոլի կազմակերպված այսպես կոչված «Աղոթքի նախաճաշ»-ի ներկայացման միջազգային մասնակիցներից ու նրանց ընդամենը երկու հարց եք տալիս:

Ա. Տեղյա՞կ են արդյոք որ այս պահին շուրջ 20 րոպե հեռավորության վրա կալանավորված են Հայոց Առաքելական եկեղեցու երեք թեմերի առաջնորդ Արքեպիսկոպոսներ՝ ընդամենն իրենց կարծիքը բարձրաձայն արտահայտելու համար:

Բ. Ի՞նչ կարծիք ունեն Արցախահայության վերադարձի իրավունքի և ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու հոգևոր կոթողների ոչնչացման մասին:

Կից պատկերում կգտնեք նրանցից մեկին, որ թվում է լուրջ ասելիքներ պիտի ունենա:

Հ.Գ. Խնդրում եմ փոխանցել Ձեր ընկերների ցուցակում գտնվող բոլոր լրագրողներին: Ես մի քանիսին թագ եմ արել, մնացածի հարցում դուք օգնեք:

Դիտեք նաև՝

***

Հավելենք, որ Ռոբերտ Մարգարյանն ավելի ուշ նաև գրել է․ «նիկոլի կազմակերպած «Աղոթքի նախաճաշ»-ին մասնակցում են կարգալույծ եղած նախկին հոգևորականները, որոնք վայելում են նիկոլի աջակցությունը»:

***

«նիկոլի «Աղոթքի նախաճաշ»-ին հատուկ հրավիրված բանախոսներից է քարոզիչ Ջիմ Գարլոուն:

Իհարկե Ջիմ Գարլաոուն առաջին անգամ չէ, որ Հայաստանում է:

Նա նաև «Կյանքի խոսք» աղանդի հատուկ հրավիրված բանախոսն է եղել»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more