▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, ես քեզանից ավելին եմ ակնկալում

Ակտիվիստ Վարդգես Գասպարին բաց նամակ է ուղղել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև. 


«Գուցե շատերի համար սա ընդամենը թամաշա լինի , առավել ևս Նոր տարվա հանգստյան էս օրերին: Որ թամաշա չուզեի՝ ի՞նչ պիտի անեի: Չէոր կարելի էր գրել և ուղարկել միայն քեզ, բայց սա վերաբերում է նաև 122, թերևս 22, հազար մարդկանց , որոնց քվեով ես դու դարձել ԱԺ պատգամավոր… Հատկապես, և թերևս միայն դու Նիկոլ ջան, քանիոր խոսքը վերաբերում է քաղբանտարկյալներին …իսկ ԱԺ ԵԼՔ-ի մյուս պատգամավորները ի՞նչ գիտեն՝ ի՞նչ բան է կալանավայրը, ի՞նչ է զոննան, և ի՞նչ է նշանակում զոննայի հետ չհամակերպվելը… Միայն դու ես եղել քաղբանտարկյալի կարգավիճակում, և հուսամ այդ ամենը չես մոռացել… (փորձում եմ բանտային օրագրերդ գտնեմ ՝ մի քանի մեջբերումներ անեմ, չեմ գտնում): Ինչ և է… Նիկոլ, ես քեզանից ավելին եմ ակնկալում , քան Սասնա Ծռերի ամենամոլի երկրպագուները… Նրանց համար Ծռերը էպոսի հերոսներ են… իսկ դու գիտես ի՞նչ է արժենում կալանավայրում ընդամենը քաղաքացի լինելը… Դու գիտես, և դրա համար էլ միշտ այս հարցը պահում ես ուշադրության կենտրոնում, և ի՞նչ… ամռանը գնացիր կալանավայր և իմացար «քննիչը»  չի թողում միջամտես զոննայի գործերին… ու խելոք-խելոք վերադարձար, մի քանի ամիս օրենք մշակեցիր, որ «քննիչի»  կարգադրությունը շրջանցես, իսկ քննիչները, ինչպես նախատեսվում էր ի սկզբանե, մերժեցին օրենսդրական նախաձեռնությունդ…
Եթե կհարցնես ի՞նչ եմ ակնկալում… ապա կասեմ ՝ ես չէ, մի հատ ինքդ հիշիր ՝ ի՞նչ էիր ակնկալում , երբ գտնվում էիր նույնական վիճակում… Իմ աղոտ հիշողությամբ կոչ էիր անում իջնել մատենադարանի բուլիժնիկներից, և որդեգրել «Մեկն ընդդեմ բոլորի» մարտավարությունը… Հիշում ե՞ս Նիկոլ՝ «սերժանտական խրախճանքները», հիշում ե՞ս՝ ի՞նչ էին քեզանից պահանջում կալանավայրում, թե կարծում ես արդեն իրավիճակը փոխվել է կալանավայրերում…
Այնքան մռայլ է այս նոր տարին, որ իմ ընտրած պատգամավոը (պատգամավորները), ինձ հետ միասին նրանց քվեարկած 122, թե չգիտեմ 22 հազար քաղաքացիները այսքան անհաղորդ են իմ ապրումների հետ: (Իսկի չգիտեմ քեզ քվեարկած 22 մարդու հուզում է վերոհիշյալը)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more