▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքին թուրքին բռնաբարելու ենք․․․Վարդան Ղուկասյանը՝ դատարանում

Ազատություն, հաղթելու ենք, չարը գնալու է, ներքին թուրքին էլ բռնաբարելու ենք։ Կապրենք, կտեսնենք՝ ինչ կլինի․․․Վարդան Ղուկասյան

***

«90 տոկոսով քաղաքն ավերված էր, հրապարակներում շենք-շինություններ են կառուցվել, իմ օրոք 40 հազար տնակ է հեռացվել, իմ օրոք կառուցվել է 17 հազար բնակարան, իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին, բացի Երևանից, մասնավորը այդքան շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Մեր նպատակն է եղել քաղաքը կառուցել»,- այս մասին այսօր դատական նիստում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Մինչև այսօր, որ ես դուրս եմ եկել 2012 թվականից, ընդամենը 15 թե 20 շինթույլտվություն են տվել։ Հիմա, որ եկել եմ նորից քաղաքը շենացել է, մարդիկ ասում են՝ քաղաքը կառուցվում է։ Այսինքն՝ մեր նպատակը եղել է քաղաքը կառուցել, 1-2 մետր այս կողմ, այն կողմ, մեզ համար արժեք չի եղել, որովհետև այդ 60 հոդվածը, որ իրենք դոգմա են վերցնում, կարող է փոխել քաղաքապետարանը, 60 հոդվածի տերը քաղաքապետարանն է, հատակագծի տերը քաղաքապետարանն է, և քաղաքապետարանը իրավունք ունի փոփոխություններ անելու։

Հիմա հարց եմ տալիս. քաղաքի գլխավոր հատակագիծը ո՞ր կաբինետում է եղել, ո՞վ է գլխավոր հատակագիծը վերջնական նայում, կազմակերպում։ Քաղաքաշինության բաժինը և ճարտարապետը։ Դա նույնությամբ գտնվել է կադաստրում․ կադաստրը երբ որ հողահատկացում էր անում, նայում էր քարտեզը և ասում՝ սա մենք չենք գրանցի, վկայական չենք տա, որովհետև դուք սխալ եք արել, խնդրում ենք բացատրեք, ինչն է պատճառը․․․ Հիմա ես պարոն դատախազին ասում եմ՝ նմանատիպ գրություններ կա՞ն թղթերի մեջ, թե՞ ոչ։ Ինքը ասում է՝ չկա։ Իսկ ես բարձրաձայն ասում եմ՝ դիտավորյալ թղթերը միջից հանել են, ո՞վ է տարել։

Այսօր քաղաքականության համար մենք գտնվում ենք բանտում, այդ թուղթը միջից հանելը վայրկյան է, ո՞վ է դրա տերը, որտեղից պիտի մենք գտնենք»։

Հիմա վկային հարց եմ տալիս. մասնագետը, գլխավոր մասնագետը, բաժնի վարիչը, մրցույթները անցկացրած բերում էին, վերջում որոշում էր կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետի որոշումը այդտեղ եղած-չեղած մի հաշիվ չէ՞ր, դուք ամեն ինչ արել վերջացրել եք։ 30 հոգի մարդ եք աշխատում ամեն բաժնում, քաղաքապետը օրական 10 հատ, 50 հատ, 30 հատ նմանատիպ որոշումներ է կայացնում, ես ո՞րը կարող եմ հիշել»,- նշեց Ղուկասյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more