Հայաստանի Ներքին գործոց մինիստրության նկուղի վարիչն մեր նախկին հացթուխի տղան է։ Կպատմէ՝ նկուղում կոտրտված ինկած են շատ անմխիթար վիճակում Լենինի և Ստալինի 850 արձաններ։ 190 Լենինի արձանի քիթ չկա, 180 Ստալինի աջ աչքերը կպակսեն։
Հմուտ ռեստավրատոր մը կրնա Ստալինի անվթար մնացած քիթերը Լենինի վրա դնելով ու Լենինի աչքերը Ստալինին հարմարցունելով 300- ի չափ լրիվ «առաջնորդներ» շինել։ Միտք ո՞ւնի այսքան առաջնորդներ պզտիկ քիթի մը կամ մանր աչքի մը համար անգործ ձգված մնան մինիստրության նկուղում, մինչդեռ անդին 300 առաջնորդներ կրնային ողջ աշխարհի ժողովուրդները դէպի սոցիալիզմ տանել։ Հետո, կըսէ նույն վարիչը՝ տասնյակ Լենինի կիսանդրիներ կան, որոնք հեշտությամբ կնստեն Ստալինի ոտներուն վրա։ Պէտք է առանց վախի իրար վրա դնել և քալեցնել, հաստատ հավատացած լինելով, որ երկուսի ճամբաներն ալ մէկ է։ Այդպիսի միացումներ կգործադրվեն դերձակներու մոտ նույնպէս, երբ կուզէն ձեռքի կարի մեքենան դնել ոտքի մեքենայի վրա արագ կարելու համար։
Չի կարելի չնկատել, որ մեր բոլոր մինիստրություններում զույգ առաջնորդներու արձանները կգործածվեն ոչ ռացիոնալ կերպով։ Արձան մը դեռ ամբողջովին չմաշված՝ կլքեն ու նոր մը շինել կուտան։ Արձաններ, որք դեռ բավական տեղ կրնային տանել դէպի սոցիալիզմ։
Լեռ Կամսար, 1947թ․
Ներքին գործերի նախարարության վարիչը մեր նախկին հացթուխի տղան է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more