▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայացվել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարը

Oգոստոսի 9-ին Վարդենիսի մշակույթի տանը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մունակյանը: Զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանն իր խոսքում շեշտել է, որ պատվաբեր է ստանձնել լավագույն բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը և վստահեցրել, որ զորամիավորման հրամանատարական կազմը շարունակելու է նույն եռանդով և նվիրումով ծառայել ի շահ ազգային բանակի: Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ զորամիավորման նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը շնորհակալություն է հայտնել զորամիավորման անձնակազմին և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի ու փոխգործակցության համար:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել զորամիավորման հրամանատարական կազմի և ենթակա ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ զորամիավորման ստորաբաժանումները միասնական ուժերով կշարունակեն ամբողջությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more