▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներդրումներով, աշխատատեղերի փակմամբ չի կարելի շանտաժ անել․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելչզրկելը ոչ թե քաղաքական, այլ զուտ իրավական գործընթաց է։ Միրզոյանն իր կարծիքը հայտնեց ԱԺում։

«Հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ հարուցված են իրավական գործեր, որոնք կարող են հանգեցնել քո մասնակցությանը դրանց։ Ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը պահանջում է իշխանության հրաժարականը։ Ոչ։ Բայց դրա իրավունքն ունի յուրաքանչյուրը»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` չի կարելի շանտաժ անել աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներից զրկվելու հանգամանքով և ձեռքերն ազատել իրավական գործընթացներից։ Միրզոյանը նշեց` օրենքի առաջ բոլորն են հավասար` անկախ նրանից` գործարաններ ունեն, թե ոչ, քաղաքական գործիչ են, թե ոչ։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more